Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սամվել Բաբայանը կալանավորված է Արմեն Պողոսյանի ցուցմունքով

Սամվել Բաբայանը կալանավորված է Արմեն Պողոսյանի ցուցմունքով
10.05.2017 | 01:29

«Ազատության» հետ զրույցում Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանն ասել է. «Սամվել Բաբայանին մեղադրում են, որ իբր նա պատվիրել է՝ ձեռք բերել այդ զենքը, խոստացել է դրա համար դրամական գումար: Խմբի կողմից այն մաքսանենգ ճանապարհով Վրաստանից բերվել է Հայաստան: [Բաբայանը] խոստացել է մի քանի օր հետո վճարել խոստացած 50 հազար ամերիկյան դոլարը: Մեղադրանքում տեղ գտած այդ գործողություններից ոչ մեկը Սամվել Բաբայանի կողմից չեն կատարվել: Գործում առկա է ընդամենը մեկ անձի ցուցմունք, որն ասում է, որ ենթադրում եմ, որ այդ զենքը Սամվել Բաբայանը կարող էր պատվիրած լինել»:

Ավետիս Քալաշյանը մանրամասնել է,որ այդ ենթադրությունն արած անձն ավելի վաղ Բաբայանի հետ միաժամանակ ձերբակալված, ապա կալանավորված Արմեն Պողոսյանն է: «Այդ անձին Սամվել Բաբայանը չի ճանաչում, այդ անձը նույնպես Սամվել Բաբայանին չի ճանաչում, մեղադրանքի առաջադրման հիմք է հանդիսացել ինչ-որ անձի ենթադրությունը»,- ասաց Քալաշյանը:

Դիտվել է՝ 341

Մեկնաբանություններ