Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վարչապետ. Վետերաններն ապրում են ոչ այնքան արժանապատիվ, ինչքան արժանի են

Վարչապետ. Վետերաններն ապրում են ոչ այնքան արժանապատիվ, ինչքան արժանի են
10.05.2017 | 01:43

Հայաստանում տոնական օրվա գլխավոր միջոցառումը Հաղթանակի զբոսայգում գտնվող անմար կրակի մոտ էր։ Վարչապետ Կարեն Կարապետյանի և Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ այստեղ ծաղիկներ դնելու էին եկել կառավարության անդամներ, տարբեր պաշտոնյաներ։ Պաշտոնական միջոցառումից հետո Կարեն Կարապետյանին պատերազմի վետերաններից մեկը խնդրեց «վետերաններին մի քիչ նայել», ինչին վարչապետն արձագանքեց. «Հեսա կհանդիպենք, կխոսենք»: «Ազատության» հարցին, թե արդյոք Երկրորդ աշխարհամարտի վետերանները արժանապատիվ են ապրում, վարչապետն պատասխանեց. «Կարծում եմ, որ ոչ այնքան, ինչքան արժանի են»:


Նա վստահեցրեց, որ գոհ է իր ղեկավարած կառավարության աշխատանքից, ասաց, որ բազմաթիվ փոփոխություններ են արել, տնտեսական աճի թվերը ներկայացնելու համար իրեն կես ժամ ժամանակ պետք կլինի: Հարցին, թե այդ դեպքում ինչու մարդիկ չեն զգում փոփոխությունները, արձագանքեց. «Պետք է տնտեսական աճը հասնի մի կրիտիկական որակի, քանակի, որպեսզի որակական փոփոխություն տա»:
«Եթե տնտեսական աճը մարդիկ չեն զգում, ինչպե՞ս է ՀՀԿ-ն վերընտրվում» հարցը վարչապետ Կարապետյանը խորհուրդ տվեց ուղղել ընտրողներին՝ պնդելով, որ ընտրությունները չեն կեղծվել։
Երբ լրագրողները հիշեցրին ՀՀԿ-ական տնօրենների սկանդալը, վարչապետը հակադարձեց. «ՈՒսուցիչների ձայնագրությունը վերջավոր քանակությամբ մարդկանց մասին է խոսքը գնում: Դուք մի հատ վիճակագրությունը նայեք»:


«ՍԱՍ գրուպի» աղմկահարույց ձայնագրության առնչությամբ վարչապետն ասաց՝ եթե դա ճիշտ է, վատ է։ Կարապետյանն անդրադարձավ նաև իր և Սերժ Սարգսյանի մրցակցության թեմային՝ ասելով, որ իրենք նույն թիմից են: Ասաց նաև, որ նախագահի կողմից ապագայում վարչապետ դառնալու քայլեր չի տեսնում։
Այլ հարցերի վարչապետը խուսափեց պատասխանել և խորհուրդ տվեց պահել տոնական տրամադրությունը։

Դիտվել է՝ 404

Մեկնաբանություններ