Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հովիկ Աբրահամյանը մտածում է ամեն ինչի մասին

Հովիկ Աբրահամյանը մտածում է ամեն ինչի մասին
10.05.2017 | 01:45

Հաղթանակի զբոսայգում է եղել այսօր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա, գործող վարչապետի պես, գոհ է կառավարության աշխատանքից, թեև այլևս վարչապետ չէ, ոչ էլ կուսակցական, բայց երկրում կատարվող գործընթացներին շարունակում է հետևել: Հարցին, թե ունի քաղաքականություն վերադառնալու ծրագրեր, նախկին վարչապետն արձագանքեց. «Քաղաքականությունից ես չեմ էլ հեռացել, որ վերադառնամ»: Կուսակցություն վերադառնալու ծրագրեր Աբրահամյանն «առայժմ» չունի:

Նա ասաց. «Ես ամեն ինչի մասին մտածում եմ: Եվ հետևում եմ ամեն ինչին, գործընթացներին»: Հարցին, թե նոր կառավարության հանդեպ դրական տրամադրված Աբրահամյանը հնարավո՞ր է պաշտոն ստանա առաջիկայում, նա պատասխանեց, որ նման մտադրություն դեռ չունի. «Չեմ մտածում այդ առիթով: Հիմա հանգստանում եմ և զբաղվում եմ այն գործերով, որոնցով չեմ կարողացել զբաղվել աշխատանքիս ծանրաբեռնվածությունից ելնելով»:

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ