«Ելք» դաշինքի առաջարկած 15 000 դրամ սոցիալական աջակցությունը այսօր էլ գոյություն ունի, պարզապես այն ստանում են գործող քաղաքապետի բարեկամները՝ «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը. «Այսօր էլ կա այդ աջակցությունը, բայց ո՞վ է այն ստանում՝ Տարոն Մարգարյանի հարազատները»: Մանե Թանդիլյանն ընդգծեց, որ եթե նախագիծը նպատակ ունի միանվագ գումար տրամադրել մարդկանց, որ նրանք ստիպված չլինեն ընտրական տեղամասեր գնալ մեկ օրվա խնդիր լուծելու համար:
«Դուք չեք տեսել այդ մարդկանց և չեք պատկերացնում, թե ինչ է նշանակում ընտրակաշառքի հարկադրանքով կողմնորոշվող քաղաքացի, որը, ըստ էության, չի էլ ուզում այդպիսի ընտրություն անել: Մենք առաջարկում ենք ընտրվելուց հետո սոցիալական աջակցություն տրամադրել ձեր իսկ վճարած հարկերի հաշվին՝ թափանցիկ և հաշվետու եղանակով»,- ընդգծեց նա: