Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ-ի և Թուրքիայի արդարադատության նախարարները քննարկել են Գյուլենի արտահանձնման հարցը

ԱՄՆ-ի և Թուրքիայի արդարադատության նախարարները քննարկել են Գյուլենի արտահանձնման հարցը
10.05.2017 | 01:51

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը ԱՄՆ այցի շրջանակներում գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի հետ քննարկել է իսլամի չափավոր քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենի արտահանձման հարցը, փոխանցում է Anadolu գործակալությունը:

Բոզդաղը Սեշնսին տեղեկացրել է «Գյուլենի հանցավոր գործունեության» վերաբերյալ նոր դոսյեի մասին, որը թուրքական կողմը փոխանցել է Վաշինգտոնին: Թուրքիայի արդարադատության նախարարության աղբյուրի տվյալներով՝ հանդիպումը եղել է կառուցողական, զրուցակիցները պայմանավորվել են շարունակել շփումները:

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ