Դեմոկրատ Մուն Չժե Ինը հաղթում է Հարավային Կորեայի նախագահական ընտրություններում՝ հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով էկզիտպոլերի հրապարակած տվյալները: Քվեարկությունն ավարտվել է 20.00-ին (մեր ժամանակով՝ 15.00): Մուն Չժե Ինի օգտին քվեարկել է ընտրողների 41,1 %-ը, պահպանողական Ազատ Կորեայի կուսակցության ներկայացուցիչ Հոն Չժուն Փհյոյի օգտին՝ 23,3 %-ը, Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ան Չխոլ Սուի օգտին՝ 21,8 %-ը: Քվեաթերթիկների 15,7 %-ի հաշվարկից հետո ընտրական կոմիտեի տվյալները հաստատում են Մուն Չժե Ինի առաջատարությունը, առայժմ նա ստացել է ձայների 38,4 %-ը: Երկրում կա 42 մլն ընտրող, գործել է մոտ 14 000 ընտրատեղամաս: Ընտրողների ակտիվությունը կազմել է 77,2 %:
Մուն Չժե Ինը նախագահական ընտրություններում իր հաղթանակն անվանել է Կորեայի Հանրապետության ժողովրդի վաստակը, նշում է Yonhap-ը:
Հարավային Կորեայի նոր նախագահն իր պարտականությունները կստանձնի մայիսի 10-ին՝ ԿԸՀ-ի կողմից ընտրություններում հաղթանակի հաստատումից անմիջապես հետո: