Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուսաստանի հայերի միությունը քննարկում է ոստիկանություն դիմելու հարցը՝ Մոսկվայում ադրբեջանական սադրանքների հետ կապված

Ռուսաստանի հայերի միությունը քննարկում է ոստիկանություն դիմելու հարցը՝ Մոսկվայում ադրբեջանական սադրանքների հետ կապված
10.05.2017 | 16:41

Մոսկվայում ադրբեջանական սփյուռքի երեկվա փորձը՝ միջադեպ հրահրել հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, ծրագրված էր և, ամենայն հավանականությամբ, պատվիրված Բաքվից՝ հայտարարել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը։ Նրա խոսքով՝ մայիսի 9-ին հայկական սփյուռքի ներկայացուցիչները մասնակցել են «Անմահ գունդ» երթին։ Ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչները, որոնք նախապես մասնակցության հայտ չէին ներկայացրել, ներկայացել են՝ խանգարելու մտադրությամբ։ Ինչպես հստակեցրել է Անանյանցը՝ նրանք Համառուսական ադրբեջանական կոնգրես կազմակերպության ներկայացուցիչներն էին, որի գործունեությունը դադարեցված է ՌԴ արդարադատության նախարարության կողմից։

«Նրանցից մեկը խլեց հայկական թափորի վերջից ընթացողի ձեռքից Լեռնային Ղարաբաղի դրոշն ու կոտրեց կոթը»,- պատմել է Գերման Անանյանցը։ «Հայերը պատասխան տվեցին, սադրիչներին իրենց տեղը ցույց տվեցին, բացատրեցին նրանց ղեկավարությանը, որ նրանք խախտում են ՌԴ օրենքները»,- նշել է Անանյանցը։ Նրա խոսքով՝ հայերն աշխատում էին խուսափել ձեռնամարտից՝ չնայած ադրբեջանցիների ջանքերին։ «Դա նրանց ոճն է՝ սողոսկել, ստանալ դեմքին և սկսել բղավել, թե իրենց ծեծի են ենթարկել։ Դժբախտաբար, նրանց հետ շատ դժվար է երկխոսություն վարել»,- եզրափակել է Անանյանցը։ Նա նաև ասել է, որ քննարկվում է ոստիկանություն դիմելու հարցը։

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ