Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կարեն Կարապետյան. «Գազպրոմում» իմ ընկերները կարող են օգնել

Կարեն Կարապետյան. «Գազպրոմում» իմ ընկերները կարող են օգնել
10.05.2017 | 16:54

Մեր հիմնական խնդիրն է ստեղծել անվտանգ, անկախ, արդար և ինտելեկտուալ Հայաստան՝ ավստրիական ռադիոյին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ հիմա գլխավոր շեշտը հիմա դնում են տնտեսության վրա և ձգտում ստեղծել արդար ու հավասար պայմաններ բիզնեսի և ներդրողների համար։ Անդրադառնալով 3,2 մլրդ դոլարի ներդրումների իր խոստումներին, նա ընդգծել է. «Մեր ծրագրերում բոլոր ներդրումային ծրագրերն ու ակնկալիքները հստակ նշված են։ Մասնավորապես, հայտարարել ենք, որ մոտակա տարիներին նախատեսում ենք 3,2 մլրդ դոլարի միջոցներ ներդնել հինգ հիմնական աղբյուրներից` մասնավոր բիզնեսի ներդրումներ, վարկեր, դոնորների ծրագրեր, պետբյուջե, համայնքային բյուջեներ։

Մենք իրատեսական ենք համարում 2017 թ. ընթացքում 830-840 մլն դոլարի նախագծերի իրականացումը։ Մենք գիտակցաբար ենք հրապարակել այս թվերը, գիտակցելով, որ հասարակությունը մեզնից հաշվետվություն է պահանջելու։ Մենք հատուկ ենք շատ բարձր նշաձող սահմանել, որը ստիպում է թիմի բոլոր անդամներին աշխատել առավելագույն լարվածությամբ»:
Որպես ներդրման օրինակ վարչապետը նշել է Lydian ընկերության ներդրումները հանքարդյունաբերության մեջ. «Շատ նախագծեր ունենք, որոնք վերաբերում են Հայաստանի մարզերում աղբի վերամշակման ենթակառուցվածքների ստեղծմանը։ Կան ծրագրեր` կապված ջերմոցային տնտեսությունների, ճանապարհաշինության, պղինձի ձուլման գործարանի կառուցման հետ»:


Հարցին, թե ճի՞շտ էր Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունը, Կարեն Կարապետյանը պատասխանել է. «Այո, ես բազմիցս ներկայացրել եմ իմ դիրքորոշումը։ Մենք մտել ենք հինգ երկրների ակումբ, որի բնակչությունը 180 միլիոն է։ Մեր ապրանքների վաճառքի հավանականությունը այդ շուկայում առավել բարձր է մի շարք պատճառներով։ Ակումբում կան որոշակի առավելություններ ապրանքաշրջանառության համար։ Եթե մենք հաջողության հասնենք այդ շուկայում, ինչը, ի դեպ, մեծ մասամբ հենց մեզնից է կախված, կարող ենք լավ պայմաններ ստեղծել մեր տնտեսության զարգացման համար։ Մտնելով այդ ակումբ, մենք չենք մերժում մեր տնտեսության համար այլ հնարավորությունները, այդ թվում` կապված Եվրոպայի հետ։ Մենք հավանական ներդրողներին ասում ենք, որ, Հայաստան գալով, նրանք հնարավորություն են ստանում դուրս գալ Եվրասիական միության, Իրանի շուկա, որի հետ մենք այժմ ստեղծում ենք ազատ տնտեսական գոտի սահմանին»: Կարո՞ղ է Կարեն Կարապետյանը Մոսկվայից բացարձակ անկախ որոշումներ կայացնել՝ հաշվի առնելով, որ անցյալում երկար ժամանակ աշխատել է «Գազպրոմում» հարցին նա պատասխանել է. «Աշխատելով «Գազպրոմում», ես շատ լավ հարաբերություններ եմ հաստատել և ընկերություն եմ անում շատ մարդկանց հետ։ Բայց դա չի նշանակում, որ այդ ընկերությունը կարող է վնասել Հայաստանի ազգային շահերին։ Հակառակը՝ կարող է օգնել լուծումներ գտնել որոշ բարդ իրավիճակներում»։

Դիտվել է՝ 689

Մեկնաբանություններ