Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ պատրաստ է այցելել Հյուսիսային Կորեա՝ երկկողմ հարաբերությունները բարելավելու համար: Սեուլում երդմնակալության ժամանակ նա ասել է. «Պատրաստ եմ անհապաղ մեկնել Վաշինգտոն, եթե անհրաժեշտ լինի: Կուղևորվեմ Պեկին և Տոկիո, եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն, կմեկնեմ նաև Փհենյան»,- ընդգծել է նա:
Մուն Չժե Ինը խոստացել է լինել ժողովրդավար նախագահ, որ հաշվի է առնում քաղաքացիների կարծիքը: