ՌԴ-ի Կալինինգրադի մարզի հետ սահմանին 45 կիլոմետր երկարությամբ արգելափակոցի կառուցումը Լիտվայի վրա կնստի 1,335 միլիոն եվրո: Լիտվայի Պետական սահմանի պահպանության ծառայությունը տեղեկացրել է, որ պայմանագիր է ստորագրվել աշխատանքների կատարման կապալառուի հետ:
«Շինարարության համար անհրաժեշտ միջոցները հատկացվում են պետական բյուջեից»,- նշել է գերատեսչությունը: Արգելափակոցը պետք է կառուցվի մինչև տարեվերջ: Կալինինգրադի մարզի հետ սահմանի ցամաքային հատվածում Լիտվան որոշել է կառուցել երկու մետր բարձրությամբ լարափակոց՝ էլեկտրոնային վերահսկողության լրացուցիչ միջոցներով: