Իտալիան 20 օրով կվերականգնի սահմանային հսկողությունը Շենգենյան համաձայնագրի պետությունների հետ ներքին սահմաններին՝ G7-ի գագաթնաժողովի նախօրեին:
«Միջոցառումներն ընդունվել են ՆԳՆ-ի կողմից՝ ապահովելու անվտանգության անհրաժեշտ մակարդակ՝ մայիսի 26-27-ին Տաորմինում G7-ի գագաթնաժողովում»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։ Իտալիայի կառավարությունը որոշել է թույլ չտալ հասարակական կարգի և անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք կրող անձանց մուտք գործել երկրի տարածք և լքել։