Սպիտակ տունը հերքում է դեմոկրատների և լրատվամիջոցների պնդումները, թե նախքան աշխատանքից ազատվելը ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմին փորձել է հետաքննել ԱՄՆ նախագահական քարոզարշավի ժամանակ Ռուսաստանի և Դոնալդ Թրամփի հնարավոր գաղտնի գործարքը: Սպիտակ տնից վստահեցնում են՝ Քոմիի հեռացումը կապ չունի այդ ամենի հետ:
ԱՄՆ լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ Քոմին արդարադատության նախարարությունից հավելյալ գումար է խնդրել Հետաքննությունների դաշնային բյուրոն նոր մարդկանցով համալրելու համար, սակայն և արդարադատության նախարարությունը, և Սպիտակ տունը հերքում են լուրը: