Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուսաստանաբնակ գործարարը պատրաստ է ֆինանսավորել «Երկիր ծիրանիին»

Ռուսաստանաբնակ գործարարը պատրաստ է ֆինանսավորել «Երկիր ծիրանիին»
11.05.2017 | 17:14

Ռուսաստանաբնակ գործարար, Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանը հայտարարում է, որ պատրաստ է ֆինանսավորելու «Երկիր ծիրանի» կուսակցությանը։

«Զարուհի Փոստանջյանն իր անցած ուղիով, սկզբունքներին հավատարմությամբ ապացուցել է, որ արժանի է և ունակ լինել Երևանի քաղաքապետ»,- հայտարարել է գործարարը։ Անդրադառնալով «Երկիր ծիրանի» կուսակցությանը ֆինանսապես աջակցելու մասին հրապարակումներին՝ Գրիգորյանը նշել է, որ հարցը կձևակերպեր այլ կերպ: «Ես պատրաստ եմ աջակցել «Երկիր ծիրանիին», այդ թվում՝ և ֆինանսապես, եթե անհրաժեշտ լինի»,- ասել է գործարարը՝ շարունակելով. «Երևանը տարիներ շարունակ կառուցապատվել է ոչ թե քաղաքաշինական, այլ ագահության նորմերով:

«Երկիր ծիրանիի»՝ քաղաքային իշխանության գալը շանս է վերջ դնելու Երևանի պատմության այս անփառունակ էջին»: Մամուլն ավելի վաղ գրել էր, որ Ռուբեն Գրիգորյանն է ֆինանսավորում Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Փոստանջյանը հերքել էր։ «Նրանից մենք ֆինանսական աջակցություն չենք ստացել, բայց ինքն իմ լավագույն ընկերներից մեկն է»,- ասել էր նա։ Ռուբեն Գրիգորյանը «Ռուցոգ ինվեստ» ընկերության նախագահն է, որ Ռուսաստանում զբաղվում է բնակելի և կոմերցիոն շենքերի շինարարությամբ։

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ