Երեկ ժամը 18-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ մարտական դիրքերի միջտարածությունում հակառակորդի արձակած կրակոցներից հրազենային վիրավորում է ստացել նկարահանման նպատակով դիրքեր գործուղված «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Աթոյանը:
Նրան տեղափոխել են հոսպիտալ և ցուցաբերել առաջին վիրաբուժական օգնություն: Դեպքի մանրամասները ճշտվում են: