Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՊԵԿ նախագահը` ադրբեջանական խնձորների և «Իգլա»-ի մասին

ՊԵԿ նախագահը` ադրբեջանական խնձորների և «Իգլա»-ի մասին
11.05.2017 | 17:34

Ադրբեջանական խնձորներն առանց մաքսազերծման ՀՀ ներմուծելու դեպքը ՊԵԿ նախագահը բացասական է գնահատում և ընդունում, որ այդ գործում ունեն իրենց մեղքի բաժինը: «Համակարգը մաքրելու փուլում կան մարդիկ, որոնք չեն հասկանում, որ պետք է նման զանցանքներից զերծ մնան: Ես մեր մեղքի բաժինն ընդունում եմ և էլի եմ կրկնում՝ մեղավոր մարդիկ մեր աշխատակիցների շնորհիվ են բացահայտվել: Մեղավորները կպատժվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: Նա նշեց, որ չի կարող հնչեցնել ձերբակալվածների անունները՝ գործը քննչական կոմիտեի վարույթում է:

«Ես այսօր չեմ կարող հրապարակել անուններ, քանի որ մեղքը դեռ ապացուցված չէ»,- ասաց նա, ապա հավելեց, որ մեղավոր է ոչ միայն այն մաքսայինը, որ կաշառվել է և թույլ տվել ներկրել, այլև այն մարդը, որը կաշառել է և այն խանութները, որոնք թույլ են տվել վաճառել խնձորները՝ տեսնելով ադրբեջաներեն գրառումները: «Մեր աշխատողների, ներմուծողների և վաճառողների ցինիզմը շատ վատ եմ գնահատում»,- նշեց նա` ընդգծելով, որ կարվի հնարավորը նման դեպքերից խուսափելու համար: Դիտարկմանը, թե ինչպե՞ս ստացվեց, որ սահմանին ներկրվող «Իգլան» բացահայտվեց, իսկ խնձորները ոչ, Հարությունյանն ասաց. «Խնձորը չնկատվեց, որովհետև կաշառք են տվել»:

Դիտվել է՝ 610

Մեկնաբանություններ