Մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը հակառակորդի ակտիվացումից Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղն ու մյուս բնակավայրերը չեն տուժել՝ ասել է Մատաղիսի գյուղապետ Զավեն Ավանեսյանը: «Քաղաքացիական բնակավայրերը չեն տուժել»,- ասաց նա:
Հակառակորդն այս գիշեր ՊԲ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1700 կրակոց: Մարտակերտի պաշտպանական շրջանի ուղղությամբ կիրառվել էր նաև 82 մմ ականանետ և Դ-44 հրանոթ: Շրջանի Թալիշ գյուղի ուղղությամբ նկատվել էր հակառակորտի զրահատեխնիկայի շարժ: