Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հայաստանը Կրեմլի ուղեծրից դուրս չի գալիս

Հայաստանը Կրեմլի ուղեծրից դուրս չի գալիս
12.05.2017 | 11:49

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդում Մոսկվայի հանդեպ վերաբերմունքը փոխվեց Ղրիմի բռնակցումից հետո: Հայաստանը նորից պաշտպանել է Կրեմլին միջազգային հարթակում՝ ՎԶԵԲ-ի տնօրենների խորհրդում, երբ քվեարկության է դրվել Մոսկվայի դեմ պատժամիջոցների հարցը: Նիկոսիայում հանդիպմանը, Հայաստանից բացի, Ռուսաստանի օգտին են քվեարկել Ղրղզստանը, Բելառուսն ու Մոնղոլիան: Ադրբեջանն ու ՈՒզբեկստանը մնացել են ձեռնպահ: Խորհրդում վեճը սկսվել էր Ղրիմի բռնակցումից հետո, երբ Եվրոպական բանկը որոշել էր ժամանակավորապես սառեցնել նոր ծրագրերն ու ներդրումները Ռուսաստանում:

Տարիներ շարունակ այդ արգելանքի դեմ ապարդյուն պայքարելուց հետո, երեկ, ռուսաստանյան պատվիրակության ղեկավար, տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը որոշել է խստացնել քննադատությունը: Կրեմլի ներկայացուցիչը պնդել է, թե պատժամիջոցը քաղաքական դրդապատճառներ ունի և ոչ միայն խախտում է բանկի կանոնադրությունը, այլև կասկածի տակ դնում ֆինանսական կայունությունը: «Այս որոշումը միջազգային ֆինանսական հարաբերություններում ստեղծել է չափազանց վտանգավոր նախադեպ, ՎԶԵԲ-ը դարձել է արտաքին քաղաքականության, ոչ թե զարգացման գործիք»,- հայտարարել է Օրեշկինը՝ Ռուսաստանի անունից բաժնետերերին հորդորելով փոխել իրավիճակն ու հավասարակշռված որոշում կայացնել: Կրեմլի այս հորդորին միայն չորս երկիր է հետևել, մեծամասնությունը կամ դեմ է քվեարկել, կամ չի մասնակցել քվեարկությանը: «Որոշումը վերջնական է և պարտադիր»,- հայտարարել է բանկի ղեկավար Սումա Չակրաբարտին՝ «սպեկուլյատիվ» որակելով ռուսական կողմի մեղադրանքները:

Ռուսաստանյան պաշտոնական աղբյուրները փաստում են, որ միայն այս սահմանափակման պատճառով՝ երկրի տնտեսությունը միլիարդների վնաս է կրում: Եթե 2012-ին եվրոպական բանկը 10 միլիարդ եվրոյի ներդրումային ծրագրեր էր իրականացնում Ռուսաստանում, այս տարի՝ 3,5 միլիարդ եվրոյի:

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ