Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պուտին-Թրամփ հանդիպումը՝ հուլիսին

Պուտին-Թրամփ հանդիպումը՝ հուլիսին
12.05.2017 | 11:52

Կրեմլում ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումն ակնկալում են հուլիսին՝ Համբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովի ժամանակ, հայտարարել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք առաջնորդվում ենք նրանով, որ Համբուրգում G 20-ի հանդիպմանը ներկա են լինելու երկու նախագահները: Դա կարող է լավ առիթ դառնալ նրանց հանդիպման համար»,- ասել է Պեսկովը:

Դիտվել է՝ 1153

Մեկնաբանություններ