Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Անահիտ Բախշյանի հպարտությունը

Անահիտ Բախշյանի հպարտությունը
12.05.2017 | 11:53

Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի ցուցակով մասնակցող Անահիտ Բախշյանը Հյուսիսային պողոտայում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ մեծ խանդավառություն կա իր հոգում:

«Ես տեսնում եմ մեր հայրենակիցների հուսադրող դեմքերը, ձեռքի շարժումները մեր քարոզարշավի ժամանակ: Ճիշտ է՝ ամեն հանդիպման չեմ մասնակցել, բայց որ մասնակցել եմ, ջահելների հետևից վազել եմ, ոչ մի տանիքից չեմ ընկել, չեմ գլորվել, ոտ չեմ ջարդել, բայց ես այնքան հպարտ եմ՝ լինելով այդ թիմի անդամ, այնքան ուրախ եմ, որ դուք չեք պատկերացնի»,- հայտարարեց Բախշյանը: Նրա խոսքով՝ «Ելք»-ում մեղվի պես աշխատում են, խելացի են, բոլորն ասելիք ունեն ու հակադրվող են: Բախշյանը կոչ արեց ընտրել խղճի, համոզմունքների համաձայն:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ