Կոսովոյի չճանաչված հանրապետության նախագահ Հաշիմ Թաչին խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացման օր է նշանակել հունիսի 11-ը, հայտնել է Reuters-ը: Նախօրեին Թաչին արձակել է խորհրդարանը, որը քվեարկել է վարչապետ Իսա Մուստաֆայի կառավարությանն անվստահություն հայտնելու օգտին:
Մուստաֆան և նրա Կոսովոյի դեմոկրատական լիգան (ԿԴԼ) կոալիցիա են կազմել Թաչիի Կոսովոյի դեմոկրատական կուսակցության (ԿԴԿ) հետ և կառավարություն ձևավորել 2014-ին: