Առաջին երկիրը, որը կայցելի Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահի իր պարտականություններին անցնելուց հետո, կդառնա Գերմանիան, հայտնում է Deutsche Welle-ը:
Մայիսի 15-ին, երդման արարողության հաջորդ օրը, նա Բեռլինում կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ մայիսի 12-ին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: