Բրյուսելը պատրաստվում է կեղտոտ խաղ խաղալ Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ Լոնդոնի հետ բանակցությունների ընթացքում՝ The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը: «Նրանք (ԵՄ իշխանությունները) պատրաստվում են կեղտոտ խաղալ: Մենք պետք է շատ զգույշ և շատ շրջահայաց լինենք»,- նշել է նա:
Ջոնսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան իրավունք ունի ԵՄ-ից դուրս գալ` առանց Բրյուսելին փոխհատուցում վճարելու, որի ծավալը կարող է կազմել 80 մլրդ ֆունտ (103 մլրդ դոլար): «Մենք կարող էինք հեռանալ` առանց վճարումներ կատարելու: Թերեզա Մեյը ճիշտ է, որ Brexit-ի համաձայնագրի բացակայությունն ավելի լավ է, քան վատ գործարքը»,- ասել է Բորիս Ջոնսոնը: