Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը շաբաթ օրը ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին: Հանդիպման ընթացքում քննարկվել է իրադրությունը Մերձավոր Արևելքում: «Խաղաղ, կայուն և զարգացող Մերձավոր Արևելքը միջազգային հանրության ընդհանուր հետաքրքրությունն է: Չինաստանը մտադիր է կապերն ամրացնել բոլոր համապատասխան կողմերի հետ, նպաստել, որ Մերձավոր Արևելքում հնարավորինս շուտ ձեռք բերվի խաղաղություն և կայունություն»,- հայտարարել է Սի Ցզինպինը:
«Թուրքիան մտադիր է Չինաստանի հետ կապեր պահպանել Մերձավոր Արևելքի իրադրության առումով»,- ասել է Էրդողանը:
Հանդիպումից հետո Չինաստանի և Թուրքիայի նախագահները ներկա են եղել մշակույթի, դատական, կոմունիկացիայի և այլ ոլորտներում Պեկինի և Անկարայի համագործակցության փաստաթղթերի ստորագրմանը: