Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սուրբ է հռչակել պորտուգալացի երկու հովիվ երեխաների՝ եղբայր ու քույր Ֆրանսիշկային ու Ժաստինային, որ պորտուգալական Ֆաթիմա գյուղում դարձել են Սուրբ Աստվածամոր հայտնության ականատեսները։ Սրբադասման արարողությունը տեղի է ունեցել Ֆաթիմայի Աստվածամոր բազիլիկայում պատարագի ժամանակ։ Բազիլիկան կաթոլիկների ուխտագնացության կարևոր վայրերից է։
Սրբադասման օրը պատահական չէր ընտրվել. դեպի Ֆաթիմա պապի ուխտագնացությունը նվիրված է Աստվածամոր առաջին հայտնության 100-ամյակին։ Արարողությանը ներկա է գտնվել բրազիլացի տղա Լուկասը, ում՝ կոմայից դուրս գալը (2013-ին ընկնելու հետևանքով) եղել է պորտուգալացի հովիվ երեխաների գործած հրաշքը։ Նրա ծնողները օգնություն էին խնդրել հովիվ երեխաներից։ Հրաշքի փաստը ճանաչել է Վատիկանի հատուկ կոմիտեն։