Իրան-Թուրքմենստան սահմանին՝ Իրանի Հյուսիսային Խորասան շրջանի Բոջնուրդ քաղաքում, 5,7 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել:
ISNA գործակալության փոխանցմամբ, նախնական տվյալներով 2 մարդ է մահացել՝ 54-ամյա մի կին և դեռահաս մի աղջիկ, 370 մարդ վիրավորվել է։ Տարածքում տների 40 տոկոսը վնասվել է։ Էպիկենտրոնը գտնվել է Թուրքմենստանի սահմանից 50 կիլոմետր հեռավորության վրա։