Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սերժ Սարգսյանը քվեարկեց «հանուն լավ Երևանի»

Սերժ Սարգսյանը քվեարկեց «հանուն լավ Երևանի»
14.05.2017 | 17:24

Նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ, քվեարկեց թիվ 9/18 ընտրատեղամասում: Լրագրողների հարցին՝ Երևանում ի՞նչ կփոխվի, եթե Տարոն Մարգարյանը վերընտրվի քաղաքապետի պաշտոնում, նա պատասխանեց. «Երևանը կդառնա ավելի լավը»: Հարցին, թե հանուն ինչպիսի Երևանի քվեարկեց, Սերժ Սարգսյանը արձագանքեց. «Հանուն լավ Երևանի»:

ՀՀ նախագահի քվեարկության ընթացքում կրկին տեխնիկական խնդիրներ ծագեցին: Սարքը երրորդ անգամից նոր ճանաչեց Սերժ Սարգսյանի մատնահետքը: Ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններում ևս նախագահի քվեարկության ժամանակ խնդիր էր ծագել: Ընտրական հանձնաժողովի անդամը ստիպված էր եղել վերցնել Սերժ Սարգսյանի մի քանի մատների մատնահետքերը:

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ