Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Այս անգամ ևս կհրապարակվեն քվեարկած ընտրողների ցուցակները

Այս անգամ ևս կհրապարակվեն քվեարկած ընտրողների ցուցակները
14.05.2017 | 17:27

Այս անգամ մենք ավելի մեծ քաղաքական կամք ենք դրսևորել` ընտրություններից հետո հրապարակվելու են ընտրողների ցուցակները, չնայած դա Ընտրական օրենսգրքի պարտադիր պահանջ չէ այս դեպքում՝ ասել է Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ կենտրոնական շտաբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը:


«Դա պարտադիր պահանջ չէր, բայց այս անգամ ևս ԿԸՀ-ն կհրապարակի ընտրողների ցուցակները: Նույնը վերաբերում է նաև տեղամասային տեսախցիկներին, որոնք այս անգամ ևս գործում են»,- ասաց Է. Շարմազանովը:


Ընտրությունների ընթացքը նա գնահատեց դրական և ժողովրդավարական.
«Ժողովրդավարական ընտրություն է գնում` հանգիստ, հանդարտ: ՈՒժային կառույցներն իրենց պարտականությունները կատարում են: Մենք էլ որևէ արտառոց բան չենք նկատել և, ինչպես քարոզչության վերջին օրն եմ ասել, բոլորիս ցանկանում եմ հանդարտ, խաղաղ, ժողովրդավարական ընտրություններ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ հորդորելով ընտրախախտումներ նկատելու դեպքում քաղաքացիներին դիմել համապատասխան կառույցներ:

Դիտվել է՝ 741

Մեկնաբանություններ