Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նիկոլ Փաշինյան. Ակնհայտ է, որ առանց ընտրակաշառքի, ՀՀԿ-ն որևէ շանս չի կարող ունենալ

Նիկոլ Փաշինյան. Ակնհայտ է, որ առանց ընտրակաշառքի, ՀՀԿ-ն որևէ շանս չի կարող ունենալ
14.05.2017 | 17:27

Ընտրակաշառքի բաժանման համատարած խնդիր ունենք, քվեարկությունից հետո լրագրողներին ասաց «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Ընտրակաշառքի պրոցեսին մասնակցում են նաև քաղաքացիներ, և մենք հույս ունենք, որ քաղաքացիները կհաղթահարեն ընտրակաշառքային հուսահատությունը»,- նշեց նա։ Անդրադառնալով ԿԸՀ ներկայացված դիմումին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք իրենց հույսը չեն դնում ԿԸՀ-ի վրա։


«Մենք ինքներս կփորձենք մեր ուժերի ներածի չափով այդ գործերում հետևողական լինել, որպեսզի այն համապատասխան ընթացք ստանա և մեր վերին ատյանը հանրությունն է, ժողովուրդն է, որ այս դատում դատավոր կանգնի»,- նշեց քաղաքապետի թեկնածուն։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ ժողովուրդը ինքը պետք է ընտրի ինչպիսի դատավոր է՝ Մնացական Մարտիրոսյա՞ն է, թե՞ ոչ։


Խոսելով ընտրություններից ակնկալիքների մասին՝ «Ելքի» քաղաքապետի թեկնածուն ասաց, որ ակնկալում են հաղթել։ «Ինձ համար ակնհայտ է, որ առանց ընտրակաշառքի ՀՀԿ-ն որևէ շանս չի կարող ունենալ ոչ միայն այս, այլև որևէ ընտրություններում, բայց, այնուամենայիվ, խորհրդարանական ընտրությունների ընթացքը ցույց տվեց, որ ընտրակաշառքով կարողանում են մարդկանց ուղղորդել դեպի իրենց քվեարկել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։Կընդունե՞ն ընտրությունների արդյունքները հարցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինչ արդյունք եղավ, արձանագրելու են, ի գիտություն են ընդունելու։ «Որովհետև եթե լցոնումներ չկան, եթե քվեաթերթիկների գողություններ չկան, տեղամասերում բռնություններ չկան, եթե մարդը ննջարանում կամ բաղնիքում ստացել է ինչ-որ բան և որոշել է քվեարկել, ինքն իր ընտրությունը արել է, ես չեմ ուզում խոչընդոտ հանդիսանամ, որպեսզի Սերժ Սարգսյանի ու ընտրակաշառք վերցնող քաղաքացու իդիլիան որևէ կերպ խախտեմ, բայց, մյուս կողմից մենք պայքարելու ենք, որ քաղաքացուն բերենք այլ գաղափարական դաշտ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 792

Մեկնաբանություններ