«Այն նույն միջադեպի կրկնությունն է , ինչ տեղի ունեցավ մեզ հետ Արարատյան մասիվում։ Այնտեղ էլ մեզ չէին թողնում ՀՀԿ-ի ընտրակեղծարարության, փող բաժանելու ցուցակներ նկարել»՝ անդրադառնալով «Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր մասնակցությամբ միջադեպին ասաց «Ելք» դաշինքի շտաբի պետ Էդմոն Մարուքյանը։
Մարուքյանի խոսքերով՝ ոստիկանության գործողություններն իրավաչափ չէին. «Մենք ամենախիստ ձևով դատապարտում ենք մեր գործընկերոջ նկատմամբ կիրառված բռնությունը։ Ոստիկանների գործողությունները պետք է քննության առարկա դառնան»։