ԿԸՀ-ն օնլայն հրապարակում է մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները: Ավելի քան 100 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքներով առաջին տեղում է իշխող ՀՀԿ-ն՝ ստանալով քվեների 69,92 տոկոսը: «Ելք» դաշինքի օգտին ձայն է տվել ընտրողների 22,06 տոկոսը, «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին՝ 7,98 տոկոսը:
Ավագանու ընտրություններին մասնակցում էր երեք քաղաքական ուժ՝ «Ելք» կուսակցությունների դաշինքը, «Երկիր ծիրանին» և ՀՀԿ-ն: Համաձայն Ընտրական օրենսգրքի, Երևանի ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թեկնածուների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են ընտրություններում կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցությունների դեպքում` 6 տոկոս, իսկ կուսակցությունների դաշինքների դեպքում` 8 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե Երևանի ավագանու ընտրությանը մասնակցում է մինչև երեք կուսակցություն, կուսակցությունների դաշինք, մանդատների բաշխմանը մասնակցում են բոլոր կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները: