ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները հնարավոր չէ վերաբեռնել կամ էլ մաքուր էջից սկսել, քանի որ դա թույլ չի տա որևէ բարելավում: NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թիլերսոնն ասել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր չէ «մաքուր էջից» հարաբերություններ սկսել Ռուսաստանի հետ:
«Վերաբեռնումն անհնար է, քանի որ անհնար է ջնջել անցյալն ու ամեն ինչ մաքուր էջից սկսել: Մենք սկսում ենք այն տեղից, որտեղ գտնվում ենք այժմ»,- ասել է պետքարտուղարը: Թիլերսոնն ասել է նաև, որ Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունները սառը պատերազմից հետո ամենացածր մակարդակի վրա են: