Եմենի մայրաքաղաք Սանայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել խոլերայի բռնկման պատճառով։ Առողջապահության նախարարությունը կոչ է արել միջազգային մարդասիրական կազմակերպություններին աջակցել երկրին խոլերայի դեմ պայքարում, նշելով, որ համակարգը խիստ տուժել է ռազմական գործողությունների պատճառով: Կարմիր խաչը հաղորդում է, որ երեկվա տվյալներով՝ խոլերայի զոհերի թիվը Եմենում հասել է 115-ի: