Իրանի նախկին նախագահ Մուհամադ Խաթամին հայտարարել է, որ մայիսի 19-ի ընտրություններում կաջակցի գործող նախագահ Հասան Ռոհանիին: Նախկին նախագահը կոչ է արել Իրանի քաղաքացիներին նույնպես քվեարկել Ռոհանիի օգտին, որ, նրա կարծիքով, չնայած բոլոր դժվարություններին՝ հաջողությամբ իրականացնում է իր պարտականությունները։
«Իշխանության ղեկին գտնվելու ժամանակ Ռոհանիին հաջողվել է լուծել Իրանում առկա խնդիրների մոտ կեսը։ Մենք պետք է շարունակենք ուղին նրա հետ՝ էլ ավելի բարդ խնդիրները հաղթահարելու համար։ Հանուն ավելի լավ ապագայի և հույսի իրականացման՝ անհրաժեշտ է կրկին քվեարկել Ռոհանիի օգտին»,- գրել է Խաթամին սոցցանցերից մեկի իր էջում։ Խաթամին 1997-ին դարձել էր Իրանի 5-րդ նախագահ, 2001 թվականին վերընտրվել երկրորդ ժամկետում։ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ տարաձայնությունների պատճառով Խաթամիի դեմ բազմիցս դրվել են արգելքներ ու սահմանափակումներ։