ԵՄ-ն խստորեն դատապարտում է ընդդիմադիր մի շարք կայքէջեր Ադրբեջանի տարածքում արգելափակելու Բաքվի որոշումը՝ կիրակի օրը հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մայա Կոցիյանչիչը:
Նրա խոսքով՝ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանի վճիռը «հակասում է անկախ և բազմազան լրատվամիջոցներ ունենալու այն պահանջին, որ բնորոշ է ժամանակակից ժողովրդավարական հասարակություններին»: