ԵԱՏՄ-ի հետ համագործակցելու հետաքրքրություն է հայտնել Եվրոպայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի 50 պետություն՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Վստահորեն ընդլայնվում են ԵԱՏՄ-ի արտաքին կապերը: Միության հետ համագործակցելու հետաքրքրություն է հայտնել Եվրոպայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի 50 պետություն»,- ասել է Պուտինը Պեկինում անցկացվող «Մեկ գոտի՝ մեկ ուղի» համաժողովի երկրորդ օրվա նիստում:
Նա նշել է, որ բանակցություններ են ընթանում ԵԱՏՄ-ի և Չինաստանի առևտրատնտեսական համագործակցության, Իսրայելի հետ ազատ առևտրի շուրջ, խորհրդակցություններ սկսելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել Եգիպտոսի, Իրանի, Հնդկաստանի, Սերբիայի և Սինգապուրի հետ: