ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հրաման է ստորագրել խեցգետնի որսն արգելելու մասին. «Խեցգետնի ձվադրման ժամանակահատվածում 2017-ի մայիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ժամանակավորապես դադարեցնել ՀՀ ջրային տարածքներում խեցգետնի որսը: «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին` հրամանի կատարման նպատակով իրականացնել հսկողություն Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին` օրենքով սահմանված կարգով հրամանի ուժի մեջ մտնելու օրից երկօրյա ժամկետում ներկայացնել հրամանի կատարումն ապահովող վերահսկողական միջոցառումների ծրագիր»: