Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պուտին. Մոսկվան քրդերին զենք չի մատակարարում

Պուտին. Մոսկվան քրդերին զենք չի մատակարարում
16.05.2017 | 00:03

Մոսկվան աշխատանքային շփումներ է պահպանում սիրիացի քրդերի հետ, բայց զենք չի մատակարարում նրանց՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով ռուս զինվորականների շփումները սիրիացի քրդերի հետ:

«Մենք, ի տարբերություն այլ երկրների, չենք հայտարարում քրդական կազմավորումներին զենքի մատակարարումների մասին, դե նրանք էլ առանձնապես մեր մատակարարումների կարիքը չունեն: Նրանք ունեն այդ զենքն ստանալու այլ աղբյուրներ: Մենք չենք կարծում, թե անհրաժեշտ է ինչ-որ կերպ ակտիվացնել այդ աշխատանքը»,- ասել է Պուտինը: Նա նշել է, որ այս հարցն ինքը քննարկել է իր թուրք պաշտոնակից Թայիբ Էրդողանի հետ: «Մենք այս հարցը քննարկել ենք Թուրքիայի նախագահի հետ։ Նա իր մտահոգությունը հայտնել է, երբ հանդիպել ենք Սոչիում»,- նշել է ՌԴ նախագահը:

Պուտինը, մեկնաբանելով սիրիացի քրդերի հետ ռուս մասնագետների շփումների վերաբերյալ հաղորդումները, հայտարարել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում աշխատանքային շփումներ պահպանել Սիրիայի քրդական ստորաբաժանումների հետ, քանի որ նրանք պայքարում են ահաբեկիչների դեմ, բացի այդ քրդական գործոնը կարևոր է Սիրիայում ստեղծված իրավիճակում:

Դիտվել է՝ 785

Մեկնաբանություններ

­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն