Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էդուար Ֆիլիպը՝ Ֆրանսիայի վարչապետ

Էդուար Ֆիլիպը՝ Ֆրանսիայի վարչապետ
16.05.2017 | 00:04

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարչապետ է նշանակել Հավրի քաղաքապետ, փաստաբան, 46-ամյա Էդուար Ֆիլիպին: Նա հանրապետական կուսակցության անդամ է, հայտնի է պահպանողական հայացքներով:

Կուսակցական փրայմերիզների ժամանակ նա աջակցել է Ալեն Ժյուպենին, երբ կուսակցության թեկնածու է դարձել Ֆրանսուա Ֆիյոնը, անցել է նրա շտաբ: Երբ Ֆիյոնի շուրջ ծագել է կոռուպցիոն սկանդալը, Ֆիլիպը հեռացել է նախկին վարչապետից: Ֆիլիպի նշանակումն ունիկալ դեպք է Ֆրանսիայի պատմության մեջ. նախագահն առաջին անգամ կառավարության ղեկավար է նշանակել այլ կուսակցության անդամի: Բրիտանական Express-ը հաղորդում է, որ Մակրոնը, վարչապետ նշանակելով աջերի ներկայացուցչին, փորձում է հասնել առաջատար դիրքերի հուլիսի խորհրդարանական ընտրություններից առաջ:

Դիտվել է՝ 879

Մեկնաբանություններ