Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հիլարի Քլինթոնը վերադառնում է քաղաքականություն

Հիլարի Քլինթոնը վերադառնում է քաղաքականություն
17.05.2017 | 00:10

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը նոր քաղաքական կազմակերպություն է ստեղծում, որը կոչված է հակազդելու Թրամփի վարչակազմին։ Onward Together կազմակերպության ստեղծումը նշանավորեց նախկին առաջին տիկին և դեմոկրատների նախկին թեկնածու Քլինթոնի վերադարձը քաղաքական դաշտ։

«Վերջին մի քանի ամիսներին ես մտորում էի, ժամանակ անցկացնում ընտանիքիս հետ, և, այո, զբոսնում անտառում»,- գրել է 69-ամյա նախկին պետքարտուղարը Թվիթերի իր միկրոբլոգում՝ հայտնելով նոր կազմակերպության ստեղծման մասին։ «Ավելի քան երբևէ՝ ես կարծում եմ, որ քաղաքացիների մասնակցությունը կենսական կարևորություն ունի մեր ժողովրդավարության համար։ Ինձ ոգեշնչում է յուրաքանչյուրը, ով ցանկանում է կազմակերպել և առաջնորդել»,- գրել է Քլինթոնը՝ շարունակելով. «Այս տարին այնպիսին չէր, ինչպիսին ես էի պատկերացնում, բայց գիտեմ, թե ինչի համար եմ շարունակում պայքարել՝ ավելի բարի, մեծահոգի և առավել միասնական Ամերիկայի համար։ Առաջ»: Քլինթոնը նշել է, որ հինգ ձախակողմյան խմբեր աջակցում են նոր շարժմանը, որի նպատակը «Թրամփին դիմակայելն է»։


Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի խոսնակ Մայքլ Արենսը, մեկնաբանելով մրցակից կուսակցության ներկայացուցչի նոր նախաձեռնությունը, հայտարարել է. «Եթե դեմոկրատները խելացի լինեին, նրանք կհասկանային, որ եկել է ժամանակը հեռու մնալու Հիլարի Քլինթոնից»։

Դիտվել է՝ 998

Մեկնաբանություններ

­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն