Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, թե Գերմանիան պետք է ընտրություն կատարի Անկարայի և ռազմական հեղաշրջման հետևում կանգնած ենթադրյալ կազմակերպիչների միջև։ Նրա հայտարարությունը հաջորդում է գերմանական իշխանությունների կողմից մի խումբ թուրք բարձրաստիճան զինվորականների Գերմանիայում քաղաքական ապաստան տրամադրելուն։
Անկարան նրանցից շատերին մեղադրում է անցյալ ամռանը Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջմանը մասնակցելու մեջ։ «Գերմանիան պետք է որոշում կայացնի մեկ հարցում՝ եթե ցանկանում է հետագայում բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, պետք է շրջվի դեպի թուրքական պետության կողմը, այլ ոչ թե՝ Գյուլենի աջակիցների»,- ասել է Թուրքիայի վարչապետը։