Թուրքիայում ձերբակալվել են երկրի էներգետիկայի և կրթության նախարարությունների 85 աշխատակիցներ, նրանց կասկածում են Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ, ում Անկարան մեղադրում է անցած ամռանը զինված հեղաշրջում կազմակերպելու մեջ՝ հաղորդում է CNN Turk-ը:
Ձերբակալությունների նոր ալիքի մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Նախօրեին Թուրքիայում ձերբակալվել էր Cumhurriyet ընդդիմադիր թերթի խմբագիրներից Օգուզ Գյուվենը, որ մեղադրվում է ահաբեկչական քարոզչության մեջ: Ավելի վաղ ձերբակալվել էին Cumhurriyet-ի 10 լրագրողներ, նրանց սպառնում է մինչև 43 տարվա ազատազրկում: Ձերբակալված լրագրողները ևս մեղադրվում են «Գյուլենի ցանցին աջակցելու» մեջ: Գյուլենի հետ առնչություն ունենալու կասկածանքով Թուրքիայում ձերբակալվել է 50 հազար մարդ, ավելի քան 150 հազարն էլ՝ հիմնականում պետական ծառայողներ, հեռացվել են աշխատանքից: