Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) նախագահ Մարտին Շուլցն ապշել է Անկարայի որոշմումից, որով արգելվել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա՝ հայտնում է ARD հեռուստաընկերությունը:
«Գերմանիային չեն կարող շանտաժի ենթարկել: Եթե Մարտին Շուլցը լիներ վարչապետ, պաշտպանության նախարար ՈՒրսուլա Ֆոն դեր Լեյենը վաղուց արդեն ստիպված էր լինելու այլընտրանքային ռազմաբազա որոնել»,- ասել է նա: ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակում այնտեղ ուղարկվել է գերմանացի 260 զինծառայող: