Արտաշատի քաղաքապետի արտահերթ ընտրություններում չի բացառվում, որ «Ելք» դաշինքը ունենա սեփական թեկնածուն՝ ասել է Էդմոն Մարուքյանը:
«Թեկնածու կարող ենք չառաջադրել միայն այն դեպքում, եթե սահմանված ժամկետում պատրաստված չլինենք կամ չունենանք համապատասխան թեկնածու: Բայց մեր սկզբունքն այն է, որ մասնակցենք տեղական ինքնակառավարման բոլոր ընտրություններին»,- հավելեց Մարուքյանը: