ԲՀԿ-ն վաղը կհայտատարի իր՝ ԱԺ փոխնախագահի թեկնածուի անունը։
«Վաղն աշխատանքային հանդիպում է լինելու Գագիկ Ծառուկյանի հետ, հանդիպման օրակարգում ընդգրկված են աշխատանքային բազմաթիվ հարցեր՝ առաջիկա անելիքներին վերաբերող»՝ ասել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, պատգամավոր ընտրված Իվետա Տոնոյանը։
Ո՞Ւմ կառաջադրի կուսակցությունը ԱԺ փոխնախագահ հարցին Իվետա Տոնոյանը պատասխանել է. «Բոլոր մանրամասներով հանդես կգանք վաղվա հանդիպումից հետո»: ԲՀԿ-ականները Գագիկ Ծառուկյանի հետ կհանդիպեն ժամը 15։00-ին, իսկ ՀՀԿ-ն ժամը 18։00-ին կհրավիրի ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, 19։00-ին, ՀՀԿ խորհրդի նիստ։