Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իրանցիները պետք է ընտրեն Հասան Ռոհանիի և Էբրահիմ Ռայիսիի միջև

Իրանցիները պետք է ընտրեն Հասան Ռոհանիի և Էբրահիմ Ռայիսիի միջև
17.05.2017 | 09:56

Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին հօգուտ Հասան Ռոհանիի՝ հրաժարվել է ընտրապայքարից՝ հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» գործակալությունը: Էսհաղ Ջահանգիրին հրաժարվել է հետագա մրցապայքարից՝ իր աջակիցներին կոչ անելով քվեարկել Հասան Ռոհանիի օգտին:


Նախընտրական պայքարից հրաժարվել էր նաև Հասան Ռոհանիի հիմնական մրցակիցներից մեկը՝ Թեհրանի քաղաքապետ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը և իր աջակիցներին խնդրել էր իրենց ձայնը տալ պահպանողականների միասնական թեկնածու Էբրահիմ Ռայիսիին: Գրանցված 6 թեկնածուներից նախընտրական մրցապայքարում մնացին 4-ը: Մայիսի 19-ին իրանցիները պետք է հիմնականում ընտրություն կատարեն բարեփոխական Հասան Ռոհանիի և պահպանողական Էբրահիմ Ռայիսիի միջև: Իրանում անցկացված վերջին սոցհարցումներից մեկի համաձայն՝ Հասան Ռոհանին ունի 47 %, Էբրահիմ Ռայիսին՝ 38 % ձայն:

Դիտվել է՝ 953

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.