ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խորհուրդ է տվել չընթերցել ամերիկյան այն թերթերը, որոնք զբաղվում են մտացածին «սենսացիաների» տարածմամբ: Նա այդ կերպ է արձագանքել The Washington Post-ի հրապարակումը մեկնաբանելու խնդրանքներին, որտեղ պնդվում է, թե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին և Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակին գերգաղտնի տեղեկատվություն հայտնել անցյալ շաբաթ Սպիտակ տանը բանակցությունների ժամանակ:
«Տղաներ, դուք կրկին ամերիկյան թերթե՞ր եք կարդացել: Չպետք է կարդալ: Դրանք կարելի է օգտագործել տարբեր կերպ, բայց կարդալ պետք չէ. վերջին ժամանակներս դա ոչ միայն վնասակար է, այլև վտանգավոր»,- գրել է դիվանագետը Facebook-ի իր էջում: