Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ճապոնիայի կայսրի թոռնուհին կկորցնի տիտղոսը

Ճապոնիայի կայսրի թոռնուհին կկորցնի տիտղոսը
17.05.2017 | 10:03

Ճապոնիայի կայսեր թոռնուհին` արքայադուստր Մակոն, պատրաստվում է ամուսնանալ օվկիանոսի սիրահարի հետ, որ կարողանում է դահուկ քշել, ջութակ նվագել և ուտելիք պատրաստել: Ամուսնությունից հետո արքայադուստրը կկորցնի տիտղոսն ու կդադարի պատկանել կայսերական ընտանիքին:


Կեյ Կոմուրոն ուսանող է եղել Տոկիոյի Քրիստոնեական միջազգային համալսարանում, որն ավարտել է 25-ամյա Մակոն: Նրանք ծանոթացել են Տոկիոյի ռեստորաններից մեկում հինգ տարի առաջ և վերջին ժամանակներս հանդիպել են շաբաթը մի քանի անգամ: Կոմուրոն աշխատել է որպես «ծովի արքայազն»` նպատակ ունենալով նպաստել տուրիզմի զարգացմանը ճապոնական լողափերում:

Դիտվել է՝ 1066

Մեկնաբանություններ