Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Ադրբեջանի կառավարության կողմից ընդդիմադիր լրատվամիջոցների արգելափակման վերաբերյալ հայտարարությամբ՝ հայտնում է ադրբեջանական azadliq.info գործակալությունը: Ֆրանսիան Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել հավատարիմ մնալ միջազգային պարտավորություններին, հարգանք ցուցաբերել տեղեկատվության և մամուլի ազատության նկատմամբ:
«Այդ ազատությունները քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման հիմքն են: Ֆրանսիան մոտիկից հետևում է Ադրբեջանի ԶԼՄ-ների վիճակին»,- ասված է հայտարարության մեջ: