Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ադրբեջանի ՊՆ ուշագրավ հայտարարությունը

Ադրբեջանի ՊՆ ուշագրավ հայտարարությունը
17.05.2017 | 17:52

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ հայկական կողմը շփման գծի արևելյան ուղղությամբ մայիսի 16-ի երեկոյից, իբր, արկակոծել է Ադրբեջանի ԶՈՒ հենակետերը:

Հայտարարության մեջ ուշագրավն այն է, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդմամբ` «հայկական կողմը կիրառել է մարտական անօդաչու սարքեր»: Սա առաջին հիշատակումն է ՀՀ Զինված ուժերի կողմից մարտական անօդաչու սարքերի կիրառման ու առհասարակ ԶՈՒ սպառազինության մեջ դրանց առկայության մասին:


Արցախի ՊԲ հաղորդմամբ` մայիսի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է 82 (4 արկ) և 120- միլիմետրանոց ականանետներ (17 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 60 (4 արկ) և 82-միլիմետրանոց ականանետներ (15 արկ) ու հաստոցավոր հակատանկային նռնականետ (5 արկ):

Դիտվել է՝ 747

Մեկնաբանություններ