ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցությունը կղեկավարի Գագիկ Ծառուկյանը՝ ասել է դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։ Խմբակցության քարտուղարի հարցը կքննարկվի ավելի ուշ։
ԱԺ փոխնախագահ «Ծառուկյան» խմբակցությունն առաջարկելու է Միքայել Մելքումյանի թեկնածությունը։ ԱԺ երեք հանձնաժողովներ, ըստ Դոնթի բանաձևի, կղեկավարեն «Ծառուկյան» խմբակցությունից երեք պատգամավոր՝ Նաիրա Զոհրաբյանը, Վարդևան Գրիգորյանը և Վարդան Բոստանջյանը։